Ճապոնիան 50 տարվա ընթացքում առաջին անգամ կմնա առանց պանդաների՝ Չինաստանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով։
Երկու պանդաները՝ Սյաո Սյաոն և Լեյ Լեյը, որոնք Չինաստանից վարձակալության իրավունքով Ճապոնիայում էին գտնվում, հայրենիք կվերադարձվեն 2026 թվականի հունվարին։
Երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Թայվանի մոտ հնարավոր ռազմական ճգնաժամը կստիպի Ճապոնիային մասնակցել «կոլեկտիվ ինքնապաշտպանությանը»։
Սա Պեկինում ուժեղ զայրույթ է առաջացրել։ Օսակայում Չինաստանի գլխավոր հյուպատոս Սյուե Ցզյանը նույնիսկ իր սոցիալական ցանցի էջում սպառնացել է «կտրել» Ճապոնիայի վարչապետի գլուխը։