82 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայազգի երաժիշտ և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը։
Նա մահացել է դեկտեմբերի 13-ին՝ ուռուցքաբանական երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա երեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Նյու Յորքում: Թաղումը նույնպես կկայանա ԱՄՆ-ում:
Օգանեզովը աշխատել է որպես ակոմպանիատոր շատ հայտնի արտիստների հետ, եղել է Վլադիմիր Վինոկուրի գործընկերը, Իոսիֆ Կոբզոնի նվագախմբի ղեկավարը և Սատիրայի թատրոնի դերասան:
Բացի այդ, նա հայտնի էր որպես «Սուետա вокруг рояля», «Белый попугай», «Добрый вечер с Игорем Угольниковым», «Жизнь прекрасна» հաղորդումների վարող: