Եվրատեսիլի 2024-ի հաղթող, շվեյցարացի երգիչ Nemo-ն հայտարարել է, որ վերադարձնում է իր մրցանակը՝ ի նշան Իսրայելի շարունակական մասնակցության դեմ բողոքի։ 26-ամյա արտիստի խոսքով՝ Իսրայելի ներկայությունը մրցույթում հակասում է Եվրատեսիլի հռչակած «միասնության, ներառման և արժանապատվության» արժեքներին։
Եվրոպական հեռարձակողների միության՝ EBU-ի որոշումը՝ պահել Իսրայելին մրցույթում, լուրջ լարվածություն է առաջացրել Գազայի պատերազմի և այս տարվա քվեարկության սկանդալի ֆոնին։ Արդեն հինգ երկիր՝ Իսլանդիան, Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան և Նիդեռլանդները, հայտարարել է 2026-ի մրցույթը բոյկոտելու մասին։
Nemo-ն Instagram-ում հրապարակած հայտարարությունում նշել է. «Այս մրցանակն այլևս չի պատկանում իմ դարակին»,- գրել է արտիստը՝ հրապարակելով նաև տեսանյութ, որտեղ փաթեթավորում է մրցանակը՝ այն ուղարկելու համար Ժնևում գտնվող EBU-ի գրասենյակ։
Եվրատեսիլի տնօրեն Մարտին Գրինը ափսոսանք է հայտնել Nemo-ի որոշման համար՝ ընդգծելով, որ երգիչը «միշտ կմնա Եվրատեսիլի ընտանիքի արժեքավոր անդամ»։
Nemo-ն շեշտել է, որ իր քայլը ուղղված չէ առանձին արտիստների դեմ, այլ այն փաստին, որ «մրցույթն օգտագործվում է ծանր մեղադրանքների մեջ գտնվող պետության իմիջը մեղմելու համար»։
2026 թվականի Եվրատեսիլը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ մրցույթի 70-ամյակի շրջանակում։