«High Five» գորիլայի նկարն արժանացել է տարվա Nikon Comedy Wildlife Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին․ հայտնում է CNN-ը։
Նկարի հեղինակը՝ բրիտանացի լուսանկարիչ Մարկ Մեթ-Քոնը պատմել է նկարի մասին. «Մի երիտասարդ արու գորիլա ցանկանում էր ցուցադրել իր ակրոբատիկ տաղանդը: Ես ուրախ եմ, որ այս պատկերում կարողացա արտացոլել նրա խաղային ոգին»,-շեշտել է նա։
Կազմակերպիչները հայտնել են, որ այս տարին ռեկորդային էր՝ մրցույթին ներկայացվել է ավելի քան 10 հզ․ աշխատանք 109 երկրից։ Ֆոտոմրցույթը ներառում է յոթ անվանակարգ՝ սողուններից մինչև միջատներ ու ձկներ, ինչպես նաև հատուկ բաժին երիտասարդ լուսանկարիչների համար։
Բացի այդ, գործում է «Ժողովրդական ընտրանի» մրցանակ, որի օնլայն քվեարկությունն արդեն բաց է և կշարունակվի մինչև մարտի 1-ը։