Ժամանց

Time ամսագիրը ԴիԿապրիոյին անվանել է 2025թ. տարվա արտիստ

Time ամսագիրը ԴիԿապրիոյին անվանել է 2025թ. տարվա արտիստ

Time ամսագիրը հայտարարել է, որ Լեոնարդո ԴիԿապրիոն դարձել է 2025 թվականի «Տարվա արտիստը»։ Դերասանը հայտնվել է ամսագրի նոր համարի շապիկին։

Հրապարակման մեջ նշվում է, որ ԴիԿապրիոն, որն ավելի քան 30 տարվա կարիերա ունի, «տիրապետում է սխալ ընտրություն կատարելու, բայց իրականում այն ճիշտ դարձնելու ունակությանը»։ Time-ը ընդգծում է, որ դա նրա լավ ինտուիցիայի արդյունքն է․ նա աշխատում է մարդկանց հետ, որոնց վստահում է, և ներդրում է անում նախագծերում, որոնց հավատում է։

ԴիԿապրիոյի առաջին լուրջ մասնակցությունը եղել է 1993 թվականին՝ «Այս տղայի կյանքը» (This Boy's Life) ֆիլմում, որտեղ նա խաղացել է Ռոբերտ դե Նիրոյի հետ։ Վերջերս էկրան է բարձրացել Պոլ Թոմաս Անդերսոնի «Պայքար ճակատամարտից հետո» («One Battle After Another») ֆիլմը, որը դարձել է տարվա առաջատարներից «Ոսկե գլոբուսի» նոմինացիաների թվով, և որտեղ ԴիԿապրիոն կատարում է գլխավոր դերը։

Time-ը հավելում է, որ ԴիԿապրիոյի շարունակական հաջողության պատճառներից մեկն էլ նրա արտիստական արտաքինն է։

Լեոնարդո ԴիԿապրիոյին այժմ 51 տարեկան է։ Նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում և արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA, «Արծաթե արջ» և մի շարք այլ հեղինակավոր մրցանակների։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական