Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերրին և Կանադայի նախկին վարչապետ Ջաստին Թրյուդոն պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունների մասին։
41-ամյա Փերրին Instagram-ում հրապարակել է Թրյուդոյի հետ Ճապոնիա համատեղ ճանապարհորդությունից մի շարք լուսանկարներ և տեսանյութեր։
Լուսանկարներից մեկում Քեթի Փերրին և Ջաստին Թրյուդոն ժպտալով սելֆի են անում՝ դեմքերը միմյանց շատ մոտ։ Մյուսում նրանք միասին սուշի են փորձում։
Երգչուհին Ճապոնիա էր ժամանել Lifetimes Tour համաշխարհային շրջագայության շրջանակում։ Ավելի վաղ՝ այս շաբաթ, 53-ամյա Թրյուդոն X-ում վերահրապարակել էր լուսանկար, որտեղ նա և Փերրին Ճապոնիայի նախկին վարչապետ Ֆումիո Կիշիդայի և նրա կնոջ՝ Յուկոյի հետ են։
Մինչ այժմ ո՛չ Փերրին, ո՛չ Թրյուդոն հրապարակայնորեն չէին մեկնաբանել իրենց հարաբերությունները։ Սակայն վերջին ամիսներին սոցցանցերում հայտնված բազմաթիվ համատեղ լուսանկարները ռոմանտիկ կապի մասին լուրերն ավելի էին ուժեղացնում։
Հոկտեմբերին TMZ-ն հրապարակել էր լուսանկարներ և տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Փերրին և Թրյուդոն ձեռք-ձեռքի դուրս գալիս Փարիզի Crazy Horse Paris թատրոն-կաբարեից։ Այդ այցը համընկել էր երգչուհու 41-ամյակի հետ և համարվում է նրանց առաջին հանրային համատեղ ելույթը։
Նախկինում Քեթի Փերրին 10 տարի հարաբերությունների մեջ էր դերասան Օռլանդո Բլումի հետ։ Զույգը բաժանվել է այս ամառ։ Նրանք ունեն 5-ամյա դուստր։