Գերմանիայի Դորտմունդ քաղաքում նոյեմբերի 24-ին լուսավորվել է աշխարհում ամենաբարձր՝ 45 մետր բարձրությամբ տոնածառը։ Քաղաքային իշխանությունները պնդում են, որ այն ամբողջությամբ պատրաստված է իսկական ծառերից։ Հսկայական տոնածառը ձևավորել են մոտ 1200 կարմիր եղևնիուց։ Դրանց ընդհանուր քաշը շուրջ 40 տոննա է։ Վերին հատվածը զարդարում է 4 մետր բարձրությամբ հրեշտակը, իսկ լուսավորումն ապահովել են 138.000 լեդ լույսով։
Դորտմունդի այս տոնածառը տեղադրվում է ամեն տարի՝ սկսած 1996 թվականից, և հանդիսանում է «Սուրբ Ծննդյան քաղաքի» գլխավոր խորհրդանիշը։ Այն շրջապատված է ավելի քան 300 տաղավարով։
The German city of Dortmund illuminated what it said is the world's tallest Christmas tree, drawing hundreds of spectators to its annual festive market to witness the spectacle pic.twitter.com/x9h8XnVS0y
— Reuters (@Reuters) November 25, 2025