Ժամանց

Գողացված մեդալյոնը ստամոքսից դուրս է եկել

Գողացված մեդալյոնը ստամոքսից դուրս է եկել

Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ առգրավել է James Bond-ից ոգեշնչված Fabergé-ի ոճով մեդալյոնը, որը Օքլենդի զարդանոցում կուլ էր տվել 32-ամյա տղամարդը։

Զարդը տղամարդու օրգանիզմից դուրս է եկել դեֆեկացիայի ճանապարհով՝ առանց բժշկական միջամտության։

Սահմանափակ թողարկման մեդալյոնը ոգեշնչված է 1983 թվականի «Octopussy» James Bond ֆիլմից, որի սյուժեում զարդերի մաքսանենգության գործողությունը կապված է Fabergé-ի կեղծ ձվի հետ։

Տղամարդը ձերբակալվել էր նոյեմբերի 28-ին՝ Partridge Jewelers զարդանոցում, գողության կասկածանքով։ Արդեն մի քանի օր է՝ նա գտնվում էր ոստիկանական հսկողության տակ. շուրջօրյա հսկողություն էին իրականացնում՝ սպասելով ապացույցի «վերադարձին»։

Ոստիկանությունը նաև մեդալյոնի լուսանկարն է հրապարակել՝ երկար ոսկե շղթայով և գնապիտակով, որի վրա նշված է 33 000 նորզելանդական դոլար (մոտ 19 000 ԱՄՆ դոլար) արժեքը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական