Netflix-ը մտել է բացառիկ բանակցություններ Warner Bros. Discovery-ի հետ՝ գնելու ընկերության կինո և հեռուստաստուդիան, ինչպես նաև HBO Max streaming ծառայությունը՝ 28 դոլար ակցիայի դիմաց (մոտ 60 մլրդ դոլար ընդհանուր), հաղորդում են Reuters-ը, Bloomberg-ը և Variety-ն։
Սա աննախադեպ շրջադարձ է Netflix-ի համար, որը տարիներ շարունակ հրաժարվել էր ավանդական Հոլիվուդի ակտիվներ գնել՝ կենտրոնանալով սեփական բովանդակության վրա։
Գործարքը եկել է շաբաթներ տևած մրցույթից հետո, որտեղ մասնակցում էին նաև Paramount Skydance-ը և Comcast-ը: Paramount-ը առաջարկել էր մոտ 27 դոլար բաժնետոմսի համար՝ ամբողջ ընկերությունը գնելու համար, մինչդեռ Netflix-ը և Comcast-ը միայն ստուդիայի և streaming բիզնեսի համար են հայտ ներկայացրել:
Եթե գործարքը տեղի ունենա, Netflix-ը կստանա Warner Bros-ի հսկայական գրադարանը՝ Casablanca-ից մինչև Friends, DC Studios-ի սուպերհերոսներին՝ Batman, Superman, Wonder Woman, HBO-ի լեգենդար սերիալները՝ «The Sopranos», «Game of Thrones», The Wire, ինչպես նաև Harry Potter ֆրանշիզայի իրավունքները:
Սակայն գործարքը բախվում է լուրջ դիմադրության: Ռեժիսորների ասոցիացիան և կինոթատրոնների միությունները զգուշացրել են, որ Netflix-ի և Warner Bros-ի միավորումը կարող է ավերիչ լինել կինոթատրոնային ցուցադրությունների համար, քանի որ Netflix-ը նվազեցնում է կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի քանակը: Նաև կարգավորող մարմինների հաստատումը կլինի բարդ՝ հաշվի առնելով Netflix-ի շուկայական հսկայական ազդեցությունը:
Ռեգուլյատորները կստուգեն գործարքը, հաշվի առնելով Netflix-ի 437 մլրդ դոլարի կապիտալիզացիան և Trump վարչակազմի անկանխատեսելիությունը, բայց ընկերությունը պնդում է՝ բանդլը կնվազեցնի ստրիմինգի գները սպառողների համար։