Ժամանց

«Լուվր»-ը ներառվել է ԱՄՆ-ում սխալ արտասանվող բառերի ցանկում

«Լուվր»-ը ներառվել է ԱՄՆ-ում սխալ արտասանվող բառերի ցանկում

Լեզուներ սովորեցնող Babbel ընկերությունն ու The Captioning Group-ը ներկայացրել են 2025-ին ԱՄՆ-ում սխալ արտասանվող ամենատարածված բառերը։ Ցանկում առանձնացել են Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանիի անունը և Լուվրի թանգարանը։ 

Մամդանիի անվան սխալ արտասանությունը լայն տարածում ունի։ 34-ամյա գործիչը, որ հունվարին կդառնա քաղաքի առաջին մուսուլման, առաջին աֆրիկացի և առաջին հարավասիական ծագմամբ քաղաքապետը, հաճախ է բախվել իր անվան աղավաղման հետ։ Babbel-ի համաձայն՝ ճիշտ ձևը Զոհրան Մամդանի է, իսկ ամենատարածված սխալը ազգանվան մեջ «մ»-ի և «ն»-ի փոխատեղումն է։ Մամդանին նշել է, որ չի բարկանում անկեղծ փորձերի վրա, բայց երբեմն մարդիկ միտումնավոր են սխալ արտասանում։

Լուվրի անունը ևս հաճախ է շփոթվում՝ հատկապես հոկտեմբերին թանգարանից թագավորական գոհարների գողությունից հետո։ Ըստ Babbel-ի՝ շատ թույլ «ռ» հնչյունը դժվար է անգլախոսների համար արտասանելը։

Լեզվաբանների խոսքով՝ խնդիրների մեծ մասը առաջանում է այն պատճառով, որ բառերը գալիս են տարբեր լեզուներից, և անգլախոսները դժվարանում են դրանց հնչյուններին հարմարվել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական