Ժամանց

Նոր Զելանդիայում փոկը մտել է գարեջրի բար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր Զելանդիայում փոկը մտել է գարեջրի բար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր Զելանդիայի Հարավային կղզու Ռիչմոնդ քաղաքում միջադեպ է գրանցվել․ փոքրիկ փոկը «մտել» է Sprig + Fern The Meadows գարեջրի բար։ Կենդանին, ըստ երեւույթին, մոլորվել է։

Կենդանին փորձել է խուսափել մարդկանցից, մտել է զուգարան, ապա թաքնվել է սպասք լվանալու մեքենայի տակ։ Սարքը անջատել են, իսկ աշխատակիցները փորձել են նրան դուրս բերել սաղմոնն օգտագործելով՝ որպես խայծ։

Կենդանին տեղափոխվել և ազատ արձակվել է մոտակա Ռաբիթ Այլենդում, որտեղ անվտանգ է։

Մասնագետների խոսքով՝ տարվա այս շրջանում երիտասարդ փոկերը հաճախ են մոլորվում ու հայտնվում մարդկանց բնակավայրերում։

Բարի աշխատակիցները նրան «Ֆերն» անուն են տվել՝ նշելով, որ սա իրենց ամենաանսովոր «հաճախորդն» է եղել։

Տեսանյութն այստեղ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական