Ժամանց

Շուն ունենալը կարող է բարելավվել դեռահասների հոգեկան առողջությունը

Շուն ունենալը կարող է բարելավվել դեռահասների հոգեկան առողջությունը

Նոր գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուն ունեցող դեռահասները ավելի քիչ են ենթարկվում սոցիալական խնդիրների, մեկուսացման ու ագրեսիայի։ Գիտնականները նշում են, որ դրական ազդեցությունը կարող է կապված լինել ոչ միայն շան ներկայությամբ առաջացող սթրեսի նվազումով, այլ նաև մարդու ու շան միջև միկրոբների փոխանակմամբ․ շուն ունեցող դեռահասների թքում հայտնաբերվել են օգտակար բակտերիաների տեսակներ, որոնք շուն չունեցողների մոտ քիչ էին։

Փորձերը ցույց են տվել, որ այդ միկրոբները կարող են նպաստել ավելի ընկերասեր ու հոգատար վարքին։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ շուն պահելը պարտադիր չէ․ առողջ միկրոբիոմը կարելի է ձևավորել նաև այլ ձևերով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական