Մարսում ժամանակը միջինում մի փոքր ավելի արագ է անցնում, քան Երկրի վրա՝ մոտ 477 միկրովայրկյանով։ Պատճառը Ալբերտ Այնշտայնի հարաբերականության տեսությունն է․ ժամանակը կախված է գրավիտացիայից և շարժման արագությունից։
Մարսի գրավիտացիան թույլ է, իսկ նրա ուղեծիրը Արեգակի շուրջ՝ ավելի էլիպսաձև, ինչի պատճառով ժամացույցները «մի փոքր ավելի արագ են տկտկում»։ Սա ազդեցություն կունենա Մարսի ապագայի վրա նախագծվող նավիգացիոն ու հաղորդակցական համակարգերի ճշգրտության վրա։
Գիտնականներն ասում են, որ նույնիսկ փոքր այդ տարբերությունը կարևոր է, երբ խոսքը վերաբերում է բարձր ճշգրտության տեխնոլոգիաներին, օրինակ՝ 5G կամ մարսյան GPS-ի նման համակարգերին։