Ժամանց

16-ամյա դեռահասը Lego-ից ստեղծել է աշխատունակ ձեռք

16-ամյա դեռահասը Lego-ից ստեղծել է աշխատունակ ձեռք

16-ամյա Ջարեդ Լեպորան երկու տարվա ընթացքում հոր օգնությամբ Lego-ից ստեղծել է աշխատունակ ձեռք։ Ձեռքը կարող է վերցնել տարբեր իրեր՝ մրգեր, բաժակներ և այլն: Այն աշխատում է երկու շարժիչով և ունի չորս մատ՝ յուրաքանչյուրը երեք հոդերով: Lego-ի մեխանիկայի շնորհիվ մատները շարժվում են մինչև օբյեկտին հասնելը, ապա կանգնում, ինչպես մարդու ձեռքը:

Ջարեդի նպատակն է, որ ապագայում այս ձեռքը կարողանա դառնալ իրական Lego հավաքածու երեխաների համար, որը կխթանի նորարարությանը։ 

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական