Ժամանց

Ժակլին Քենեդիի հայտնի մանուշակագույն վերարկուն կվաճառվի

Ժակլին Քենեդիի հայտնի մանուշակագույն վերարկուն կվաճառվի

Sotheby’s-ում վաճառքի է հանվում Ժակլին Քենեդիի հայտնի մանուշակագույն վերարկուն, որով նա 1960թ․ նախագահական ընտրությունների հաղթանակի գիշերը հայտնվեց ամուսնու՝ Ջոն Քենեդիի կողքին: Այն պատրաստված է բրդից և ունի կլորացված օձիք։

Վերարկուն պատկանել է Քենեդիների հետ սերտ կապ ունեցող ընտանիքի և երկար տարիներ փոխանցվել Ժակլինի ընկերուհիներին՝ հղիության ընթացքում կրելու համար։ Այն ոչ միայն խորհրդանշում է պատմական գիշերը, այլև՝ կանացի ընկերության ու կապի արժեքը:

Վերարկուն ներկայացված է Sotheby’s-ի Handbags & Fashion ցուցահանդեսում: Նախնական արժեքը 6-8 հզ․ դոլար է, սակայն պատմական նշանակության իրերը հաճախ գերազանցում են սահմանված գնահատականը: Աճուրդը կանցկացվի դեկտեմբերի 15-ին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական