Ժամանց

Բրիջիտ Բարդոն կրկին հոսպիտալացվել է

Բրիջիտ Բարդոն կրկին հոսպիտալացվել է

91-ամյա ֆրանսիացի կինոյի լեգենդար դերասանուհի Բրիջիտ Բարդոն նորից հայտնվել է հիվանդանոցում։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա մոտ տաս օր առաջ տեղափոխվել է Թուլոնի Սեն-Ժան հիվանդանոց։ Սա նույն հիվանդանոցն է, որտեղ Բարդոն բուժօգնություն էր ստացել ընդամենը մեկ ամիս առաջ։ Այդ ժամանակ, ըստ նույն աղբյուրների, նա ենթարկվել էր վիրահատության՝ կապված ծանր հիվանդության հետ։

Առաջին հոսպիտալացումից հետո տարածվել էին կեղծ լուրեր նրա մահվան մասին, ինչին ի պատասխան՝ Բարդոն ինքը X-ում գրել էր, որ լավ է։

Ներկայումս նոր տեղեկություններ չկան նրա առողջական վիճակի մասին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական