Ժամանց

89 տարեկան հասակում մահացել է հայտնի հնդիկ դերասանը

89 տարեկան հասակում մահացել է հայտնի հնդիկ դերասանը

Բոլիվուդյան դերասան և նախկին քաղաքական գործիչ Դհարմենդրան (Դհարամ Սինգհ Դեոլ) մահացել է 89 տարեկան հասակում։ 

Հաղորդվում է, որ դերասանը, ով հոսպիտալացվել էր նոյեմբերի 11-ին՝ շնչահեղձության պատճառով, մահացել է այսօր առավոտյան:

Հայ հեռուստադիտողին հնդիիկ դերասանը առավել հայտնի է եղել «Զիտա և Գիտա» ֆիլմից։

Դերասանը ծնվել է 1935թ.՝ փենջաբական ընտանիքում։ Դեբյուտը եղել է 1960-ին, իսկ 1960-70-ականներին տարեկան մի քանի սուպերհիթերով դարձել է Բոլիվուդի գլխավոր հերոսներից մեկը։ Ամենահաջողված էկրանային զույգը կազմել է Հեմա Մալինիի հետ, ում հետ 1980-ին ամուսնացել է։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է. «Նրա հեռանալով ավարտվում է հնդկական կինոյի մի ամբողջ դարաշրջան»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական