Ժամանց

«Աստվածամայրը երեխայի հետ» կտավը աճուրդում վաճառվել է 897 հազար դոլարով

«Աստվածամայրը երեխայի հետ» կտավը աճուրդում վաճառվել է 897 հազար դոլարով

Բանբերիում գործող JS Fine Art աճուրդային տանը Վերածննդի դարաշրջանի «Աստվածամայրը երեխայի հետ» կտավը վաճառվել է 685 հազար ֆունտով (897 հազար դոլար). հայտնում է The Times թերթը: Մինչ այդ այն մի քանի տարի պահվել է նախկին սեփականատիրոջ ավտոտնակում։ Աճուրդը տևել է 15 րոպե։

Նկարը պատկանում է իտալական նկարիչ Պիետրո Վաննուչիի վրձնին՝ ավելի հայտնի որպես Պերուջինո (1450–1523)։ Պերուջինոն համարվում է Վերածննդի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը և ժամանակին համեմատվել է Լեոնարդո դա Վինչիի հետ։

Նկարի նոր սեփականատեր է դարձել անանուն մասնավոր կոլեկցիոները և փոխանցվել է արվեստի վերականգնման մասնագետին։

Աճուրդը նոր ռեկորդ է սահմանել JS Fine Art-ի համար․ նախորդ ամենաբարձր վաճառքը կազմում էր 265 հազար ֆունտ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական