Ժամանց

Միկի Մաուսը՝ 97 տարեկան է

Միկի Մաուսը՝ 97 տարեկան է

97 տարի առաջ այս օրը կինոյի պատմության մեջ հեղափոխական իրադարձություն եղավ։ Նյու Յորքի «Կոլոնի» թատրոնի էկրանին առաջին անգամ ցուցադրվեց «Steamboat Willie» մուլտֆիլմը։ 8 րոպեանոց մուլտֆիլմում առաջին անգամ կերպարների շարժումները լիովին համաժամացված էին երաժշտության և ձայնային էֆեկտների հետ։ Սա այն ժամանակի համար հեղափոխական մոտեցում էր։

Եվ հենց այդ կարճ մուլտֆիլմում առաջին անգամ հանդիսատեսը հանդիպեց ծիծաղաշարժ ու աշխույժ մկնիկին՝ Միկի Մաուսին, որը հետագայում վերածվեց ոչ միայն Դիսնեյի խորհրդանիշի, այլև՝ համաշխարհային մշակույթի ամենահայտնի կերպարներից մեկի։

«Steamboat Willie»-ի հաջողությունը ոչ միայն մեծ ժողովրդականություն բերեց Դիսնեյին, այլ նաև բացեց անիմացիայի զարգացման մի նոր ուղի։ 

Այս պատկերացումն ամեն ինչ փոխեց․ դրանից հետո անիմացիան դարձավ կինոարվեստի լիիրավ ճյուղ, իսկ Միկի Մաուսը՝ սերունդների սիրելի կերպար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական