Ժամանց

Էդի Մերֆին երրորդ անգամ պապիկ է դառնալու

Էդի Մերֆին երրորդ անգամ պապիկ է դառնալու

Լեգենդար դերասան Էդի Մերֆիի 35-ամյա դուստր Բրիա Մերֆին սպասում է առաջին երեխային։ Նա ամուսնացած է կանադացի դերասան Մայքլ Խավիերի հետ ավելի քան երեք տարի։

Լուրը հայտնի է դարձել «Being Eddie» վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Բրիան կարմիր գորգին է հայտնվել կլորացված փորիկով՝ լուսանկարվելով հոր կողքին։ 

Նշենք, որ Էդի Մերֆին 10 երեխայի հայր է։ Նրանք ծնվել են տարբեր կանանցից, այդ թվում՝ նախկին կին Նիկոլ Միթչելից, Spice Girls խմբի աստղ Մելանի Բրաունից և ներկայիս ընտրյալ Փեյջ Բաթչերից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական