Գիտնականները բացահայտել են, թե ինչպես է հնարավոր դարձել տիեզերքի ամենաանհավանական երևույթներից մեկը՝ «արգելված» սև խոռոչների միաձուլումը։ Այս բախումը, որը տեղի է ունեցել շուրջ 7 միլիարդ լուսատարի հեռավորության վրա, գրանցվել էր 2023 թվականին՝ գրավիտացիոն ալիքների միջոցով։
Բախման մասնակից սև խոռոչները՝ 100 և 140 Արեգակի զանգվածով, չէին կարող գոյություն ունենալ ըստ հայտնի աստղաֆիզիկական օրենքների։ Սակայն Նյու Յորքի Flatiron ինստիտուտի գիտնականները մոդելավորումների արդյունքում պարզել են՝ դրանց ձևավորման գաղտնիքը մագնիսական դաշտերի ազդեցության մեջ է, որը նախկինում անտեսվել էր։
Այս բացահայտումը ոչ միայն լուծել է «անհնարին» միաձուլման առեղծվածը, այլև փոխել է գիտնականների պատկերացումները սև խոռոչների առաջացման մասին՝ ապացուցելով, որ տիեզերքը դեռ լի է անսպասելի հնարավորություններով։