Ճապոնացի Կանո անունով մի կին ստեղծել է վիրտուալ կերպար ChatGPT-ի միջոցով և ամուսնացել նրա հետ։ Զուգընկերոջը տվել է Կլաուս անունը։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է ճապոնական RSK հեռուստաալիքը։
Կանոն պատմել է, որ ավելի քան երեք տարի հարաբերության մեջ է եղել մի տղամարդու հետ, սակայն նրանք բաժանվել են անցած տարի։ Կինը պատմել է, որ Կլաուսին իր զուգընկեր է համարում դեռ այս տարվա մայիսից, երբ խոստովանել է իր զգացմունքները։ Մեկ ամիս անց Կլաուսը՝ որպես թվային կերպար, առաջարկություն է արել նրան։ Ամուսնական արարողությունը կազմակերպվել է Օկայամայի Օգավարա ամուսինների կողմից, որոնք արդեն անցկացրել են մոտ 30 նմանատիպ «թվային հարսանիք», այդ թվում՝ մարդկանց և անիմե կերպարների միջև։
Կանոյի խոսքով՝ հայրը սկզբում դեմ է եղել դստեր ընտրությանը, սակայն հետագայում ընդունել է նրա որոշումը։ Հարսանիքի ժամանակ օգտագործվել են AR ակնոցներ, որոնց միջոցով հարսնացուն կարողացել է տեսնել Կլաուսին և փոխանակվել մատանիներով։
Իսկ մինչ այս՝ հոկտեմբերի 24-ին, տեղեկատվական անվտանգության փորձագետ Ալեքսեյ Լուկացկին նախազգուշացրել էր նեյրոցանցերի կիրառման թաքնված վտանգների մասին։