Ժամանց

Հայտնաբերվել է սև խոռոչի ամենավառ բռնկումը

Հայտնաբերվել է սև խոռոչի ամենավառ բռնկումը

Գիտնականները հայտնաբերել են սև խոռոչից արձանագրված երբևէ ամենավառ բռնկումը՝ 10 տրիլիոն Արեգակի պայծառությամբ։ Այն առաջացել է, հավանաբար, մագնիսական դաշտերի բախման կամ խոռոչի շուրջ պտտվող գազային սկավառակի անկայունության հետևանքով։

Բռնկումը հայտնաբերվել է 2018-ին՝ Կալիֆորնիայի Պալոմարի աստղադիտարանում։ Այն երեք ամիս շարունակ ուժգնացել է, ապա տարիների ընթացքում մարել։ Գիտնականների կարծիքով՝ բռնկման պատճառը եղել է հսկայական աստղի կործանումը, որը չափազանց մոտ է անցել սև խոռոչին և կտրտվել նրա ձգողականությամբ։

Հետազոտությունը հրապարակվել է Nature Astronomy-ում։ Բռնկումը տեղի է ունեցել մոտ 10 միլիարդ լուսատարի հեռավորության վրա գտնվող գերհսկա սև խոռոչում՝ դառնալով ամենահեռավոր նման երևույթը։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Տիեզերքը դեռ «երիտասարդ» էր։

Գիտնականները հիշեցնում են, որ գրեթե յուրաքանչյուր մեծ գալակտիկայի, այդ թվում՝ Կաթնաձևի, կենտրոնում կա գերհսկա սև խոռոչ, սակայն դրանց ձևավորման գործընթացը դեռևս հանելուկ է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական