Ժամանց

Ռեփեր Փի Դիդին աշխատանք է ստացել բանտում

Ռեփեր Փի Դիդին աշխատանք է ստացել բանտում

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդին, որը գտնվում է Նյու Ջերսիի բանտում, այնտեղ աշխատանք է ստացել, հայտնում է TMZ-ն։

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ Փի Դիդին աշխատանքի է անցել բանտի լվացքատանը՝ նա լվանում և չորացնում է կեղտոտ հագուստը։

«Ֆիզիկական աշխատանքը կարող է ցնցող լինել Դիդիի համար։ Նրա դատավարության ժամանակ դաշնային դատախազները պնդում էին, որ նա նույնիսկ չի կարողանում լիցքավորել իր հեռախոսը կամ ջրի շիշ բերել և ունի անձնական օգնականների բանակ՝ ամեն ինչ նրա փոխարեն անելու համար», - նշվում է հոդվածում։

Հոկտեմբերի սկզբին Նյու Յորքի դատարանը պրոդյուսերին դատապարտեց 50 ամսվա ազատազրկման՝ մարմնավաճառության համար մարդկանց տեղափոխելու համար: Նա արդարացվեց շորթման և սեռական շահագործման համար հարկադիր տեղափոխման երկու դրվագով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական