Ժամանց

Ոսկուց զուգարանակոնքը աճուրդի կհանվի 10 մլն դոլար մեկնարկային գնով

Ոսկուց զուգարանակոնքը աճուրդի կհանվի 10 մլն դոլար մեկնարկային գնով

Վաճառքի է հանվում աշխարհի ամենաթանկարժեք զուգարանը. գրում է AP-ն։ Sotheby’s աճուրդի տունը հայտարարել է, որ Նյու Յորքում նոյեմբերի 18-ին աճուրդի է հանվելու մաքուր ոսկուց ցիստեռնը՝ իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Ամերիկա» («America») վերածննդված քանդակ-զուգարանը։

Աճուրդի տունը դա անվանում է «գեղարվեստական ստեղծագործության և ապրանքային արժեքի բախման սուր մեկնաբանություն»: Այն նաև լիարժեք գործնական զուգարան է՝ նման այն ոսկե զուգարանին, որը 2019-ին համաշխարհային հռչակ էր ստացել Բլենհեյմ պալատից գողացված լինելու պատճառով։

Աճուրդի մեկնարկային արժեքը կլինի զուգարանակոնքի պատրաստման համար օգտագործված ոսկու՝ ավելի քան 101.2 կիլոգրամ (223 ֆունտ) արժեքը, այս պահին մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական