Ժամանց

Պայթյուն, որից կարող էր առաջանալ ուժեղ գեոմագնիսական փոթորիկ

Պայթյուն, որից կարող էր առաջանալ ուժեղ գեոմագնիսական փոթորիկ

Հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Արեգակի հակառակ կողմում արձանագրվել է հսկայական պայթյուն, որը մագնիսացված պլազմայի ամպեր է նետում տիեզերք։

Պայթյունը տեղի է ունեցել Ակտիվ գոտի–4246-ում, որն այժմ գտնվում է Արեգակի արևմտյան եզրից այն կողմ՝ տեսադաշտից դուրս։ Թեև այն չի երևացել Երկրից, պայթյունի  արձանագրումը հնարավոր է դարձել շնորհիվ NOAA-ի GOES-19 եղանակային արբանյակի վրա տեղակայված CCOR-1 գործիքի։

Այսպիսի պայթյունները Արեգակնային համակարգի ամենահզոր երևույթներից են․ դրանք կարող են տարածվել միլիոնավոր կիլոմետր/ժամ արագությամբ և ազդել Արեգակի քամու հոսքերի վրա՝ հասնելով նույնիսկ Մարս կամ Վեներա։

Այս անգամ պայթյունը ուղղված չէր Երկրի կողմ, ուստի ազդեցություն չի ունեցել՝ ոչ բևեռափայլեր, ոչ էլ արբանյակային խափանումներ։ Սակայն գիտնականները նշում են, որ եթե այն տեղի ունենար մի քանի օր շուտ, հնարավոր է՝ առաջանար ուժեղ գեոմագնիսական փոթորիկ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական