Ժամանց

Աստղագետները նկատել են «սարսափելի» դեմք

Աստղագետները նկատել են «սարսափելի» դեմք

NASA-ի Solar Dynamics Observatory (SDO) աստղադիտակը հոկտեմբերի 28-ին արձանագրել է Արևի պատկեր, որը զարմանալիորեն նման է փորագրած դդմի։

Լուսանկարներում Արևի մութ գոտիներն ու պայծառ ակտիվ շրջանները միավորվել են՝ ձևավորելով աչքեր, քիթ և խորամանկ ժպիտ, որը տարածվում է աստղի մակերևույթով։

Սակայն այդ «ժպիտը» իրականում հսկայական կորոնալ անցք է՝ այն տարածքը, որտեղ Արևի մագնիսական դաշտը բացվում է, և բարձր արագությամբ արևային քամիներ են նետվում տիեզերք։ NASA-ի կանխատեսմամբ՝ այս հոսքը հոկտեմբերի 28–29-ը կարող է առաջացնել  դեպի Երկիր թույլից մինչև միջին ուժգնության մագնիսական փոթորիկներ։ Այդ դեպքում բևեռափայլերը կարող են երևալ նույնիսկ հարավային գոտիներում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
4
գնահատական