Ժամանց

ԱՄՆ Ազատության արձանը 139 տարեկան է

ԱՄՆ Ազատության արձանը 139 տարեկան է

139 տարի առաջ այս օրը՝ 1886թ. հոկտեմբերի 28-ին Նյու Յորքի նավահանգստում հանդիսավորությամբ բացվեց աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկը՝ Ազատության արձանը։ Ներկա է գտնվել ԱՄՆ այն ժամանակ նախագահ Գրովեր Քլիվլենդը։

Արձանը, որը կոչվում է «Ազատություն, որ լուսավորում է աշխարհը» (Liberty Enlightening the World), Ֆրանսիայի ժողովրդի նվերն է ԱՄՆ-ին՝ ի նշան երկու երկրների բարեկամության և անկախության գաղափարների նկատմամբ համատեղ հավատքի։

Հուշարձանի հեղինակը ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարթոլդին է, իսկ ներքին մետաղական կառուցվածքը նախագծել է ինժեներ Ալեքսանդր Գուստավ Էյֆելը, ով հետագայում դարձավ նույնանուն աշտարակի հեղինակը։

Արձանի բարձրությունը հիմքից մինչև ջահը կազմում է մոտ 93 մետր, իսկ ինքն արձանը՝ 46 մետր։ Այն տեղադրված է Լիբերթի կղզում (նախկինում՝ Բեդլոու կղզի), որտեղից իր ձեռքում բարձրացրած ջահով խորհրդանշում է ազատությունը և նոր կյանքի հույսը՝ առաջին հերթին ներգաղթյալների համար, որոնք հասնում են Նյու Յորք՝ նոր հնարավորությունների փնտրտուքով։

Ի դեպ, 1936 թվականին արձանի 50-ամյակի առթիվ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը կրկին բացել է այն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական