Ժամանց

Գերգեոմագնիսական փոթորիկը կարող է կաթվածահար անել Երկիրը

Գերգեոմագնիսական փոթորիկը կարող է կաթվածահար անել Երկիրը

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) Գերմանիայի Դարմշտադտում անցկացրել է պատմության ամենածայրահեղ տիեզերական եղանակի փորձարկումը՝ արևային գերգեոմագնիսական փոթորկի մոդելավորում, որը համարվել է 1859-ի Կարինգթոնի իրադարձությանը՝ երբևէ գրանցված ամենահզոր արևային պայթյունին համարժեք։

Փորձի ընթացքում արևը «ազատել» է եռակի հարված՝ հսկայական X դասի բռնկում, բարձր էներգիայով մասնիկների հոսք և կորոնային զանգվածի հսկայական արտազատում։ Արդյունքում մթնոլորտը լայնացել է, արբանյակների ուղեծրերը շեղվել են, իսկ կապն ու նավիգացիան խափանվել։

ESA-ի փորձագետ Խորխե Ամայանի խոսքով՝ նման պայթյունի դեպքում ոչ մի տիեզերանավ անվտանգ չէր լինի։ Գիտնականները զգուշացնում են՝ սա ոչ թե տեսական, այլ անխուսափելի իրադարձություն է․ հարցն այն է՝ երբ դա տեղի կունենա։ ESA-ն պատրաստվում է 2031 թվականի Vigil առաքելությանը, որը կտեղակայվի Արև-Երկիր համակարգի L5 կետում՝ արևային պայթյունների մասին վաղ նախազգուշացումներ ապահովելու համար։ Նպատակը մեկն է՝ կանխել աղետը, որը կարող է կաթվածահար անել կապը, էներգետիկ համակարգերն ու տիեզերական ենթակառուցվածքները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական