Ժամանց

Քարդաշյանը առողջական լուրջ խնդիրներ ունի

Քարդաշյանը առողջական լուրջ խնդիրներ ունի

Ամերիկահայ հեռուստաաստղ, ֆոտոմոդել և գործարար Քիմ Քարդաշյանը հայտնել է առողջական լուրջ խնդիրների մասին։ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ժամանակ բժիշկները 45-ամյա հայտնի աստղի մոտ գլխուղեղի անևրիզմա են հայտնաբերել:

Այս մասին Քարդաշյանը պատմել է իր The Kardashians ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում, հաղորդում է The New York Times-ը:

«Այնտեղ մի փոքր անևրիզմա կա», - ասել է Քիմը ռեալիթի շոուի հերթական եթերի ընթացքում։ 

Հանդիսատեսը տեսել է, թե ինչպես է հեռուստաաստղը լրացուցիչ հետազոտություններ անցնում ախտորոշումից հետո։ Նա ենթադրել է, որ պաթոլոգիայի առաջացման պատճառ կարող է լինել սթրեսը։ 

Նշենք, որ գլխուղեղային անևրիզման, որը նաև հայտնի է որպես ցերեբրալ անևրիզմա կամ ներգանգային անևրիզմա, գլխուղեղի արյունատար անոթի արտափքումն է: Անևրիզման հաճախ նման է ցողունից կախված հատապտղի: Մասնագետները կարծում են, որ ուղեղային անևրիզմաները ձևավորվում և մեծանում են, քանի որ արյունատար անոթով հոսող արյունը ճնշում է անոթային պատի թույլ հատվածի վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմ Քարդաշյանը բողոքել է փսորիազի սրացումից, որը մաշկային հիվանդություն է, որից տառապում է 25 տարեկանից:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական