Ժամանց

Ծիր Կաթին գալակտիկայի գաղտնի փայլը

Ծիր Կաթին գալակտիկայի գաղտնի փայլը

Տիեզերքի ամենամեծ հանելուկներից մեկը՝ մութ նյութը, որը չի արտացոլում և չի կլանում լույսը, բայց, ըստ գիտնականների, պահում է գալակտիկաները միասին, հնարավոր է՝ վերջապես տվել է իր «հետքը»։

Գերմանիայի Լայբնիցի Աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական Մոորից Մուրուն և իր թիմը պարզել են, որ Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում նկատված թույլ գամմա-ճառագայթային փայլը կարող է լինել հենց մութ նյութի նշանը։ NASA-ի Fermi տիեզերադիտակը այդ փայլը նկատել էր դեռ 2008-ին, սակայն դրա աղբյուրը մինչ այժմ անհայտ էր։

Նոր սուպերհամակարգչային մոդելավորումները ցույց են տվել, որ մութ նյութի բաշխումը Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում ձվաձև է, ոչ թե գնդաձև, և այդ ձևը զարմանալիորեն համընկնում է Fermi-ի գրանցած ճառագայթների պատկերին։

Վերջնական պատասխանը կարող է ստացվել արդեն այս տասնամյակի վերջում, երբ գործի կդրվի նոր Cherenkov Telescope Array Observatory-ն, որը կկարողանա շատ ավելի հստակ դիտարկել գամմա-ճառագայթները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական