Ժամանց

Սառույցների վերջին շունչը

Սառույցների վերջին շունչը

Տասնամյակներ շարունակ Երկրի շուրջը պտտվող արբանյակները գիտնականներին տվել են անփոխարինելի հնարավորություն՝ վերևից հետևելու մոլորակի սառցապատ աշխարհներին։ NASA-ի Landsat և Եվրոպական տիեզերական գործակալության Copernicus Sentinel առաքելությունները դարձել են գլխավոր գործիքները՝ հասկանալու, թե ինչպես են սառցադաշտերը՝ սառույցի հսկայական, շարժուն գետերը, արձագանքում մթնոլորտային փոփոխություններին։

Եվրոպական տիեզերական գործակալությունը վերջերս հրապարակել է արբանյակի նկար՝ արված Չիլիի Լագունա Սան Ռաֆայել ազգային պարկի տարածքից։ Պարկը, որ ունի մոտ 17 հզ. կմ² տարածություն, գտնվում է Պատագոնիայի տարածքում՝ Չիլիի խաղաղօվկիանոսյան ափերին։ Այստեղի սառցադաշտերը սնում են 28 սառցային գետեր, որոնցից ամենամեծերն են Սան Ռաֆայելն ու Սան Կվինտինը՝ պատկերված լուսանկարում։

Այս երևույթը ոչ միայն փոխում է Պատագոնիայի լանդշաֆտը, այլև ուղիղ ազդեցություն ունի համաշխարհային մակարդակով՝ նպաստելով ծովերի մակարդակի բարձրացմանը, որը համարվում է կլիմայական փոփոխությունների ամենավտանգավոր և անդառնալի հետևանքներից մեկը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
4
գնահատական