Սատուրնի ամենամեծ լուսնի՝ Տիտանի վրա, գիտնականները հայտնաբերել են անսպասելի քիմիական երևույթ․ սառած ցիանաջրածնի բյուրեղները կարող են խառնվել հեղուկ մեթանի և էթանի հետ՝ խախտելով քիմիայի դասական օրենքը՝ «նմանն առնվում է նմանով»։
NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) և Շվեդիայի Թալմերս տեխնոլոգիական համալսարանի համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ մինուս 179°C-ում այս նյութերը ձևավորում են նոր կայուն կառուցվածք՝ «համաբյուրեղ», որը նախկինում անհնար էր համարվում։
2034-ին Տիտան է մեկնելու NASA-ի ռոտորային զոնդը՝ Dragonfly-ը, որը ուսումնասիրելու է լուսնի մակերեսը և հավաքելու ցիանաջրածնի նմուշներ՝ նոր հայտնագործությունը հաստատելու և կյանքի նախնական ձևավորման հնարավոր քիմիան հասկանալու համար։