Ժամանց

Մարսում կա՞ն սառույցի շերտեր

Մարսում կա՞ն սառույցի շերտեր

Գիտնականները ենթադրում են, որ միլիոնավոր տարիներ առաջ Մարսի վրա տեղի ունեցած հզոր հրաբխային պայթյունները կարող էին հսկայական քանակությամբ ջրային գոլորշիներ արտանետել մթնոլորտ, որոնք հետո սառել և կուտակվել են սառույցի տեսքով՝ նույնիսկ հասարակածի մոտ։

Մինչ այժմ Մարսի սառույցը հիմնականում հայտնաբերվել է բևեռներում, սակայն NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակները վերջերս ֆիքսել են հիդրոգենի բարձր մակարդակներ Մարսի հասարակածի շրջանում՝ մատնանշելով հնարավոր թաքնված սառույց։

Արիզոնայի համալսարանի գիտնական Սաիրա Համիդի ղեկավարած թիմը մոդելավորել է այն հրաբխային պայթյունները, որոնք տեղի են ունեցել մոտ 3-4 միլիարդ տարի առաջ։ Արդյունքները ցույց են տվել, որ ընդամենը մեկ եռօրյա ժայթքումը կարող էր առաջացնել մինչև 5 մետր հաստությամբ սառույցի շերտեր։ Եթե այս ենթադրյալ սառույցը իսկապես գոյություն ունի, այն կարող է դառնալ կարևոր ռեսուրս ապագա մարսագնացների համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական