Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն վիրահատության է ենթարկվել Տուլոնի Սեն-Ժան մասնավոր հիվանդանոցում, հայտնել է Noovo պարբերականը։ Նշվում է, որ 91-ամյա դերասանուհու վիրահատությունը բարեհաջող է անցել, նա արդեն վերադարձել է տուն։
«Նա այժմ հանգստանում է տանը, չի պատասխանի որևէ հարցի և շնորհակալություն է հայտնում բոլորին՝ իր անձնական կյանքը և խաղաղությունը հարգելու համար», - ասվում է դերասանուհու գրասենյակի հայտարարության մեջ։