Ռեփեր Ջիգանի և բլոգեր Օքսանա Սամոյլովայի 17 տարվա ամուսնությունը մոտենում է ավարտին։ Սամոյլովան առաջին անգամ մեկնաբանել է իրենց բաժանությունը՝ նշելով, որ սա իր համար դժվար շրջան է։
Բլոգերը նաև անդրադարձել է կարծիքներին, թե ամուսնալուծությունը կարող է լինել պարզապես PR քայլ․ «Այո, մենք իսկապես նկարահանում ենք ռեալիթի-շոու, բայց այնտեղ նման բաների կարիք չի լինի»,-ընդգծել է նա։ Հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Օքսանա Սամոյլովան պաշտոնապես դիմել է դատարան՝ ամուսնալուծության համար։
Զույգը ունի չորս երեխա։
Օքսանա Սամոյլովայի և Ջիգանի ընտանիքը երկար տարիներ համարվում էր շոու-բիզնեսի ամենակայուն զույգերից մեկը։ Սակայն, ինչպես երևում է, նույնիսկ ամենագեղեցիկ պատմությունները երբեմն ունեն ավարտ։