Ժամանց

Տիեզերքի գաղտնի գույները

Տիեզերքի գաղտնի գույները

Գիտնականները ենթադրում են, որ տիեզերքի ամենահանելուկային երևույթը՝ մութ նյութը, գուցե այնքան էլ «մութ» չէ, որքան կարծում են։ Նոր ուսումնասիրությունը ենթադրում է, որ այն կարող է թողնել գրեթե անտեսանելի կարմրավուն կամ կապտավուն երանգներ լույսի վրա, երբ այն անցնում է մութ նյութով հարուստ տարածություններով։

Մութ նյութը կազմում է տիեզերքի նյութի ավելի քան 80%–ը։ Այն չի արձակում, չի կլանում և չի արտացոլում լույսը, ինչի պատճառով էլ ուղղակիորեն դիտարկելը մինչ այժմ հնարավոր չէ։ Սակայն Բրիտանիայի Յորքի համալսարանի գիտնականների նոր տեսական հետազոտությունը ցույց է տալիս, որ լույսը, անցնելով մութ նյութով հագեցած տիեզերական հատվածներով, կարող է ստանալ թեթև գունային շեղում՝ կախված մութ նյութի տեսակից։

Գիտնականների հաշվարկներով՝ այս ազդեցությունը չափազանց թույլ է ժամանակակից աստղադիտակներով ֆիքսելու համար, բայց հնարավոր է՝ ապագա սուպեր-զգայուն աստղադիտակները կարողանան այն արձանագրել։ Եթե այս երևույթը ապագայում հաստատվի, այն կբացի տիեզերքի ուսումնասիրության բոլորովին նոր պատուհան՝ գիտնականներին օգնելով վերջապես բացահայտել մութ նյութի իրական բնույթը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական