Համաշխարհային նորաձևության օրացույցի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ «Victoria’s Secret Fashion Show»-ն, այս տարի կրկին ապացուցել է, որ իր փայլն ու էներգիան դեռ չեն մարել։
Շոուն, որը ժամանակին կասեցվել էր 2019-ին՝ ներառականության բազմազանության և դիտումների նվազման պատճառով, անցյալ տարի վերադարձրել է իր փառքը, իսկ այս տարվա ներկայացումն ավելի ուժգին, համարձակ ու ներառական է եղել։
Պոդիումին հայտնվել են ոչ միայն դասական «հրեշտակները», այլև՝ նոր սերնդի հերոսուհիներ. օլիմպիական չեմպիոն, մարմանամարզիկ Սունիսա Լին, WNBA-ի բասկետբոլիստուհի, ծագող աստղ Էյնջել Ռիսը, սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոզիոն և հայտնի քույրեր Ջիջի և Բելա Հադիդները։
Երաժշտական կատարումներով հանդես են եկել հարավկորեական Twice փոփ խումբը, ռեփ լեգենդ Missy Elliott-ը, լատինամերիկյան աստղ Karol G-ն և փոփ երգչուհի Madison Beer-ը։
Այս տարի շոուն ունեցել է նաև նոր ստեղծագործական ղեկավար՝ Ադամ Սելմանը, ով նախկինում աշխատել է Ռիհաննայի «Savage x Fenty»-ի թիմում։ Շոուի գեղեցկության պատասխանատուն է եղել դիմահարդարման ոլորտում հայտնի կերպար՝ Փեթ Մաքգրաթը, ով ապահովել է գերժամանակակից, բայց դասական կերպարներ։
Էմիլի Ռատայկովսկի

Այրիս Լոու

Ալեսանդրա Ամբրոսիո

Յուն Յոնգ Բե

Ալեքս Կոնսանի

Ջիջի Հադիդ

Սունիսա Լի

Բելլա Հադիդ

Twice խումբը
