Ավստրալացի երգչուհի Սիայի նախկին ամուսինը՝ Դանիել Բերնարդը, ԱՄՆ-ի դատարան է ներկայացրել պահանջ՝ ամսական ավելի քան 250 հզ. դոլար խնամակալության վճարների համար։
Սիան ամուսնալուծվել էր Բերնարդից՝ վկայակոչելով անհամատեղելիությունը։
Դատարան ներկայացված փաստաթղթերում Բերնարդը նշել է, որ իրեն անհրաժեշտ է այդ գումարը՝ պահպանելու նախկինում վայելած հարմարավետ և բարձր կարգի կյանքը։ Նա լրացուցիչ գումար է պահանջել նաև իրավաբանական ծախսերի և հաշվապահական ծառայությունների համար։
Սիայի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը: