Ռեփեր Մականն (Անդրեյ Կոսոլապով) այսօր՝ հոկտեմբերի 15-ին, պետք է ներկայանար Մոսկվայի Ուգրեշսկայա փողոցում գտնվող զինվորական կոմիսարիատի հավաքակայան։ Սակայն, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նա այդպես էլ չի գնացել։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին երաժիշտը հայտնել էր ծանուցագիր ստանալու մասին և խոստացել բանակ գնալ։ Նա այդ մասին պատմել էր սոցցանցերում՝ երկրպագուներին կոչ անելով չհավատալ, որ ինքը փորձել է փախչել։ Հաղորդվում էր, որ ռեփերը բժշկական հանձնաժողով է անցել և ստացել է այն կատեգորիան, որով կարող էր ծառայել օդային ուժերում։
Թե ինչ պատճառով Մականը չի ներկայացել զինկոմիսարիատի հավաքակայան, դեռ հայտնի չէ։