SpaceX ընկերության կառուցած աշխարհի ամենամեծ և հզոր հրթիռը պատրաստվում է դառնալ ավելի կատարելագործված։ Հոկտեմբերի 13-ին ընկերությունը հաջողությամբ իրականացրեց իր Starship մեգահրթիռի 11-րդ փորձնական թռիչքը՝ բարձրացնելով այն Տեխասի հարավում գտնվող Starbase բազայից։
Թռիչքի ընթացքում Starship-ը կարողացել է կրկին գործարկել իր շարժիչներից մեկը տիեզերքում և բացել 8 փորձնական բեռ։ Թեստը նշանավոր դարձավ նրանով, որ սա Starship-ի երկրորդ տարբերակի՝ V2-ի վերջին թռիչքն էր։ SpaceX-ը հայտնել է, որ այժմ ուշադրությունը կենտրոնացած է նոր սերնդի Starship-ի և Super Heavy-ի վրա։ Հաջորդ տարբերակը՝ Starship Version 3-ը, մոտ 1.5 մետրով ավելի բարձր կլինի, քան իր նախորդը։ Արտաքին տեսքով այն գրեթե նույնն է լինելու, սակայն կունենա էական փոփոխություններ ներքին կառուցվածքում։
SpaceX-ի Starship ծրագիրը շարժվում է դեպի իր գլխավոր նպատակը՝ ստեղծել ամբողջությամբ վերօգտագործվող հրթիռային համակարգ, որը կծառայի ոչ միայն Երկրի ուղեծրին, այլև՝ Լուսնին, Մարսին և, ապագայում, ավելի հեռավոր մոլորակներին։