Ժամանց

Քարանձավներից մինչև տիեզերք

Քարանձավներից մինչև տիեզերք

Լուսանկարը արված է Իտալիայի Ապենինյան լեռներում գտնվող մոտ 3,5 կիլոմետր երկարությամբ քարանձավում։ Իտալիայի Ապենինյան լեռներում՝ հսկայական քարանձավի նեղ անցուղում, Եվրոպական տիեզերական գործակալութանն (ESA) տիեզերագնաց Մարկո Զիբերը չորս օր շարունակ մասնակցել է ESA-ի CAVES («Քարանձավներ») ուսումնական ծրագրին։ Այս փորձը պահանջում էր մշտական զգոնություն․ նրանք անցնում էին կտրուկ և անհարթ տարածքներով, պարանների օգնությամբ հաղթահարում մինչև 20 մետր ուղղահայաց անցքեր և փոքր ստորգետնյա տարածքում կազմակերպում ժամանակավոր բազա։ Այդ սահմանափակ տարածքում նրանք պատրաստում էին սնունդ, հանգստանում և կիսվում իրենց տպավորություններով։

Զիբերին միացել էին NASA-ի տիեզերագնաց Ջասմին «Jaws» Մողբելին, Ճապոնական տիեզերական գործակալության (JAXA) ներկայացուցիչ Մակոտո Սուվան և Արաբական Միացյալ Էմիրությունների Մոհամմեդ բին Ռաշիդ տիեզերական կենտրոնի տիեզերագնաց Մոհամմեդ Ալ Մուլլան։

Նրանք հետևում էին միջավայրի փոփոխություններին, հավաքում միկրոօրգանիզմների նմուշներ և չափում ռադոնի ու ածխաթթու գազի մակարդակները, որոնք անփոխարինելի են երկարատև տիեզերական առաքելությունների ժամանակ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական