Բրիտանիայի Շրոփշիր նահանգում հայտնաբերված 43 միջնադարյան արծաթե մետաղադրամը պաշտոնապես ճանաչվել է որպես պատմական գանձ։ Մետաղադրամները թվագրվում են 12-13-րդ դարերին՝ Ռիչարդ Առյուծասիրտի, Հովհաննես Թագավորի և Հենրի 3-րդի իշխանության ժամանակներից։ Դրանք հայտնի են որպես Short Cross Pennies և կոչվել են Հինդֆորդի գանձ, ըստ այն շրջանի, որտեղ գտնվել են։

Գանձը գտել է 52-ամյա Քրիս Լանգստոնը՝ Օսվեսթրի քաղաքի մոտ գտնվող դաշտում՝ 2017-19 թվականների ընթացքում։ Նա հրաժարվել է իր բաժին վարձատրությունից՝ ցանկանալով, որ գանձը ցուցադրվի Շրոփշիրում և դառնա տեղական պատմության ուսուցման մաս։