Ժամանց

Տիեզերական «բաբուինը»՝ իր գեղեցկությամբ

Տիեզերական «բաբուինը»՝ իր գեղեցկությամբ

Աստղալուսանկարիչ Գրեգ Մայերը նոր լուսանկար է ներկայացրել, որտեղ փոշու և գազերի հսկայական ամպը կարծես պատկերում է տիեզերական բաբուինի՝ ճչացող դեմքով ու փայլող աչքերով։

Այս տիեզերական էակը, որը պարզապես մոլեկուլային փոշու հսկա ամպ է, գտնվում է Երկրից մոտ 500 լուսային տարի հեռավորության վրա՝ Corona Australis համաստեղությունում։ Նրա «դեմքն» ու «բերանը» ձևավորվել են փոշու և գազերի ամպերից և նման է կապիկի։ Այդ աստղախումբը գտնվում է մոտ 30,000 լուսային տարի հեռավորության վրա և պարունակում է հարյուր հազարավոր, գուցե նույնիսկ միլիոնավոր աստղեր։

Մայերը տիեզերական այս տեսարանը ֆիքսել է 13 գիշերների ընթացքում՝ հունիսից մինչև օգոստոս։ Ընդհանուր առմամբ նա հավաքել է 16.5 ժամ դիտարկումների տվյալներ, որպեսզի կարողանա որսալ այս հնագույն լույսը։ Այնուհետև լուսանկարիչը անսովոր համբերությամբ մշակել է ստացված պատկերները Photoshop, Lightroom և PixInsight ծրագրերում։

«Տեսնում էի թթվածնի թույլ հետքեր, բայց դրանք այնքան աննշան էին, որ շարունակում էի նկարահանումը, մինչև ասացի՝ բավական է»,-ասել է Մայերը

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական