Չիլիում գտնվող Ատակամա անապատը ծաղկել է։ Աշխարհի ամենաչոր անապատում առատ տեղումների արդյունքում հազվադեպ հրաշք է տեղի ունեցել՝ այն ծածկվել է մանուշակագույն-վարդագույն ծաղիկների գորգով։
Այսպիսի ծաղկում տեղի է ունենում մի քանի տարին մեկ անգամ և տևում է կարճ ժամանակ՝ արդեն նոյեմբերին ծաղիկներն անհետանում են։ Այս անգամ տեղումները հասել են մինչև 60 միլիմետրի, ինչը հնարավորություն է տվել քարքարոտ հողի տակ տասնամյակներով քնած սերմերին ծլել։
Այս եզակի երևույթի գլխավոր «հերոսը» երկարցող ցիստանտեն է՝ բույս, որն անապատը ներկում է մանուշակագույն-վարդագույն երանգներով։ Անդրես Բելյոյի անվան համալսարանի գիտնականները ուսումնասիրում են այս բույսը՝ հասկանալու, թե ինչպե՞ս է այն գոյատևում ծայրահեղ շոգի և ջրի բացակայության պայմաններում։
Այս գիտելիքները կարող են օգնել մշակել երաշտադիմացկուն գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչը հատկապես կարևոր է գլոբալ տաքացման պայմաններում։ 2023 թվականից Ատակամայի 570 կմ² տարածք ունեցող մի հատված ստացել է «Ծաղկող անապատ» ազգային պարկի կարգավիճակ։ Այստեղ խստիվ արգելված է բույսեր քաղել կամ տրորել։