Մշակույթ

Մարինա Աբրամովիչը վերադարձել է «Բալկանյան էրոտիկ էպոսով»

Մարինա Աբրամովիչը վերադարձել է «Բալկանյան էրոտիկ էպոսով»

Euronwes-ը գրում է, որ պերֆորմանսի աշխարհում ամենահայտնի անուններից մեկը՝ Մարինա Աբրամովիչը, ներկայացրել է իր նոր և ամենամեծ նախագիծը՝ «Բալկանյան էրոտիկ էպոսը», որը բացվել է հոկտեմբերի 9-ին՝ Մանչեսթերում գտնվող Aviva Studios-ում և կտևի մինչև հոկտեմբերի 19-ը։

Աբրամովիչն այս անգամ անդրադարձել է էրոտիզմի, հավատքի և բալկանյան ծեսերի թեմաներին։ Ներկայացումը համատեղում է շուրջ 70 երգչի, պարողի և երաժիշտի, որոնք ստեղծում են չորսժամյա ծես՝ լի խորհրդանշական գործողություններով, մարմնական ժեստերով և խոր մշակութային շերտերով։

«Այսօր ամեն ինչ, որը կապ ունի էրոտիզմի հետ, անվանում են պոռնոգրաֆիա։ Իսկ ես ցանկանում եմ վերադառնալ իմ սլավոնական արմատներին և ցույց տալ մարդկային մարմնի ու հոգու կապը տիեզերքի հետ։ Սա իմ կարիերայի ամենաամբիցիոզ աշխատանքն է»,- ասել է Աբրամովիչը։

«Բալկանյան էրոտիկ էպոսը» դիտարկվում է որպես նոր գլուխ Աբրամովիչի ստեղծագործական կյանքի մեջ։

Արվեստագետը հաջորդ տարի նշելու է իր 80-ամյակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական