Ժամանց

Լեմմոն գիսաստղը կարող եք տեսնել անզեն աչքով

Լեմմոն գիսաստղը կարող եք տեսնել անզեն աչքով

Հոկտեմբերին երկնքում կարող է երևալ մի նոր հրաշք․ գիսաստղ Լեմմոնը (C/2025 A6) արագորեն պայծառանում է՝ մոտենալով թե՛ Արեգակին, թե՛ Երկրին։ Այն արդեն կարելի է նկատել փոքր աստղադիտակներով ու նույնիսկ երկնքի մաքուր պայմաններում։ Եթե ամեն ինչ ընթանա կանխատեսումների համաձայն, այն շուտով կարող է երևալ առանց հեռադիտակի ևս։

Գիսաստղը հայտնաբերվել է այս տարվա հունվարի 3-ին՝ Արիզոնայի Mount Lemmon աստղադիտարանում։ Դա ամենափայծառ գիսաստղն է, որ նկատվել է անցած տարվա հունվարից ի վեր, երբ երևաց ATLAS գիսաստղը։ Հոկտեմբերի 22-28-ը Լեմմոնը կդառնա երկնքի ամենանշանավոր երևույթը՝ երևալով արևամուտից հետո՝ արևմուտք-հյուսիսարևմտյան կողմում։ Այդ ընթացքում այն կանցնի «Հովվի» և «Օձի» համաստեղություններով՝ գտնվելով հորիզոնից մոտ 15 աստիճան բարձր՝ տեսանելի մերկ աչքով կամ փոքր խոշորացույցով։ Գիսաստղի պայծառությունը, ըստ մասնագետների, կարող է հասնել +3.3 աստղային մեծության, ինչը նշանակում է, որ այն կարելի է նկատել առանց որևէ օպտիկայի՝ մութ և պարզ գիշերներին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական