Ժամանց

Instagram-ը մեկնարկում է Rings մրցանակաբաշխությունը

Instagram-ը մեկնարկում է Rings մրցանակաբաշխությունը

Instagram սոցիալական հարթակը, որն այսօր ունի ավելի քան 3 միլիարդ ակտիվ օգտատեր, թողարկում է սեփական մրցանակը։ Նոր նախաձեռնության՝ Instagram Rings-ի, նպատակն է ճանաչել և խրախուսել հարթակի ամենաստեղծագործ ու ազդեցիկ օգտատերերին։

Rings մրցանակը կշնորհվի ընդամենը 25 ընտրյալ ստեղծագործողի։ Հաղթողները կստանան ֆիզիկական մատանի, որը մշակել է անվանի անգլիացի դիզայներ Գրեյս Ուեյլս Բոնները։ Սոցցանցի իրենց էջերում էլ կհայտնվեն թվային «ոսկե» մատանի, կստեղծվի անհատականացման բացառիկ հնարավորություններ, այդ թվում՝ ոսկեգույն շրջանակ իրենց պատմությունների (Stories), ինչպես նաև գունային փոփոխություն իրենց էջում։

Հաղթողների ընտրության չափանիշներից են՝

  • ստեղծագործական ռիսկ,
  • նորարարական բովանդակություն,
  • բազմաբովանդակ հաղորդակցում հարթակի տարբեր ֆորմատներում (Reels, Stories, Live և այլն)։

Instagram-ը նախատեսում է Rings ծրագիրը դարձնել ամենամյա՝ շարունակաբար ճանաչելով և աջակցելով նորարար ու ազդեցիկ ստեղծագործողներին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
5
գնահատական