Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է 15 տարեկանից ցածր անձանց համար սոցցանցերից օգտագործման արգելքի մասին։ Նրա խոսքով, բջջային հեռախոսներն ու սոցիալական հարթակները գողանում են երեխաների մանկությունը։
Ֆրեդերիկսենի ներկայացրած տվյալներով՝ Դանիայում 11–19 տարեկան տղաների շուրջ 60%-ը ազատ ժամանակ չի հանդիպում ընկերների հետ, իսկ յոթերորդ դասարանի աշակերտների 94%-ը արդեն մինչև 13 տարեկանը սոցիալական ցանցերում հաշիվ ունի։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարից Դանիայում արդեն արգելվել էր բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։
Աշխարհի մի շարք երկրներում քննարկվում են նման սահմանափակումներ․ հունիսին Հունաստանը Եվրամիությանը առաջարկել էր սահմանել «թվային հասունության տարիք», որով երեխաները չեն կարողանա սոցիալական ցանցերում գրանցվել առանց ծնողների համաձայնության։