98 տարի առաջ՝ 1927 թվականի հոկտեմբերի 6-ին, մեծ էկրաններին ցուցադրվեց «Ջազի երգիչը» ֆիլմը, որով սկիզբ դրվեց ձայնային կինոյի դարաշրջանին։
Սա առաջին լիարժեք գեղարվեստական կինոնկարն էր, որը համադրում էր լուռ (silent) և ձայնային տարրեր։ Ֆիլմի ռեժիսորը Ալան Կրոսլենդն էր, իսկ գլխավոր դերում հանդես էր գալիս հայտնի ջազ երգիչ և աստղ Էլ Ջոլսոնը։ Նա ֆիլմում շատ տեսարաններ իրականում իմպրովիզացրել էր, այդ թվում նաև «Mammy» և «Toot, Toot, Tootsie» երգերով դրվագները։
Ֆիլմի տևողությունը մոտ 88 րոպե էր։
Սյուժեն պատմում է եբրայական ծագմամբ մի երիտասարդի՝ Ջակի Ռաբինովիչի (հետագայում՝ Ջեքի Ռոբին), մասին, ով հակառակ իր հոգևորական հոր ավանդույթներին դառնում է ջազ երգիչ։ Սա ընտանեկան դրամա է, որը միաժամանակ խոսում է ավանդույթների և ամերիկյան երազանքի մասին՝ արտացոլելով 1920-ականների Մանհեթընի մշակութային կյանքը։